Կանցկացվի «Համահայկական մրցանակաբաշխություն 2016»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին տեղի ունեցավ Համշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական հերթական համատեղ մրցանակաբաշխության անցկացմանը նվիրված խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին մրցանակաբաշխության բովանդակությանը, պայմաններին, ուղղություններին, անվանակարգերին վերաբերող հարցեր, կազմակերպչական խնդիրներ:

Որոշվեց «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ը» անցկացնել «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրով՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին:

Քննարկվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համագործակցության շրջանակներում իրականացվող այլ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:




Լրահոս