
Հունիսի 2-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արման Ա.-ին: Ոստիկանությունից հայտնում են, որ նա մարտի 7-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: