2013թ. մայիսի 23-ին Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կաթի փոշի՝ 22874 կգ մաքուր քաշով, ծագման երկիրը՝ Բելգիա: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում ձեւակերպվել է ՀՀ ներմուծվող բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Երեւանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ բեռի պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 1 օր: Բեռի ներմուծումն արգելվել է՝ համաձայն “Սննդամթերքի անվտանգության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի: