
Հունիսի 3-ին, ժամը 10.17-ին տեղեկավություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 19 շենքի 4-րդ հարկի տանիքից կախված երկաթբետոնյա կառուցատարրերի ապամոնտաժման և անվտանգ տարածք տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել և անվտանգ տարածք են տեղափոխել տանիքից կախված երկաթբետոնյա կառուցատարրերը`1.2 քմ մակերեսոով: