Բանդայի գործով ամբաստանյալը կենթարկվի ստացիոնար փորձաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր որոշում ընդունեց բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանն այսպիսով մասնակի բավարարեց ամբաստանյալի պաշտպան Սամվել Հովհաննիսյանի միջնորդությունը: Դատարանը հարցեր է առաջադրել փորձագետներին՝ մեղսագրվող արարքը կատարելու պահին և այժմ ամբաստանյալը տառապո՞ւմ է հոգեկան հիվանդությամբ և ի՞նչ հիվանդությամբ:
Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննության տվյալների համաձայն, Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան հիվանդություն չի հայտնաբերվել: Սակայն փորձագետները գտել են, որ նա տառապում է գլխուղեղային օրգանական հիվանդությամբ՝ նրա մտածողությունը պրիմիտիվ է, ընդգծված սահմանափակ: Փորձագետները փաստորեն հայտնաբերել են տկարամտության նշաններ և միջնորդել դրանց աստիճանը որոշելու համար նշանակել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն:
Մինչ դատահոգեբուժական փորձաքննությունը սկսելը, որի անցկացման համար ըստ ամենայնի 20-ից ավելի օր կպահանջվի, դատարանը հունիսի 17-ին դատական նիստ նշանակեց, որին պետք է ապահովվի ևս երեք վկաների ներկայությունը:
ՓԱՍՏԻՆՖՈ




Լրահոս