Ամերիկական էսմինեցը ներխուժել է Չինաստանի ջրային տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Curtis Wilbur նավն անօրինական մուտք է գործել Հարավչինական ծով: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ էսմինեցը մոտեցել է Պարասելյան կղզիներից մեկին. հայտնում է Vesti.ru-ն:

Ինչպես հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, չինական իշխանությունները հետևել են էսմինեցին: Նրանք զգուշացրել են, որ ռազմական նավը պետք է թույլտվություն ստանա չինական կառավարության կողմից:

«Մենք պնդում ենք, որ ամերիկական կողմը հարգի և հետևի ՉԺՀ օրենքներին»,-ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

Վերջին շրջանում իրավիճակը Հարավչինական ծովում սրվել է: Իրավիճակը հատկապես լարվել է այն բանից հետո, երբ 2015թ. հոկտեմբերին ԱՄՆ-ն Lassen էսմինեց է ուղարկել չինական ջրային տարածք:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս