Ստամբուլում ձերբակալվել են մաքսանենգներ, ովքեր փորձել են վաճառել Պիկասոյի՝ «Մերկ կինը, որը մազերն է սանրում» կտավը. հայտնում է Anadolu գործակալությունը:
Մաքսանենգները գողացել են կտավը Նյու Յորքի կոլեկցիոներների տնից, կտավի համար նրանք ակնկալել են ստանալ 8 միլիոն դոլար:
Կտավը նկարվել է 1940-ին:
Ներկա պահին ձերբակալվածների նկատմամբ քննչական միջոցառումներ են անցկացվում: