2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 324.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 297.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 64.9%-ով և 59.2%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ այս տարվա առաջին չորս ամսում, 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.5%-ով կամ 61.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Միևնույն ժամանակ, 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.5%-ով կամ շուրջ 28.2 մլրդ դրամով: Արդյունքում, 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 27.5 մլրդ դրամ հավելուրդով` առաջին կիսամյակում նախատեսված 2.2 մլրդ դրամ 8 պակասուրդի դիմաց:
Հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.5 մլրդ դրամ հավելուրդով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ