
Հնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է 3 այծի՝ ոստիկանական պարեկային մեքենան փչացնելու մեղադրանքով,- գրում է The Times of India-ն:
Ականատեսները հաստատել են, որ 12 այծեր հարձակվել են ավտոմեքենաների վրա, բարձրացել դրանց վրա, խազել ու կոտրել ապակիները, որից հետո փախել են դեպքի վայրից:
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հոտի 3 անդամներին, իսկ մյուսները դեպքի վայրից դիմել են փախուստի: Կենդանիներին տարել են ոստիկանական բաժանմունք: Այծերի 37-ամյա տիրոջը մեղադրանք են ներկայացրել կենդանիներին անփույթ հետևելու համար: