Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 03.06.13թ.-09.06.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի` գնման գին` 17196.14 (+260.49), բացթողնման գին` 18691.46 (+283.15), Արծաթ` գնման գին` 277.52 (3.53), բացթողնման գին` 301.65 (+3.84),
Պլատին` գնման գին` 17998.37 (+73.03), բացթողնման գին` 19563.45 (+79.38),
Պալադիում` գնման գին`9204.54 (+117.68), բացթողնման գին` 10004.94 (+127.92):
Միջազգային շուկայում ոսկին այսօր սակարկվել է 1 ունցիան (31.1 գրամ) 1397 դոլարի սահմաններում: Նշենք, որ մայիսին ոսկին էժանացել էր մոտ 6%-ով` ներդրողները սպասում էին, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային բանկը կկրճատի պարտատոմսերի գնման ծավալները, այսինքն` կանցնի ավելի զսպողական քաղաքականության, ինչի պայմաններում ոսկու նկատմամբ պահանջարկը կնվազի: Սակայն ԱՄՆ տնտեսության վերաբերյալ վերջին վիճակագրական թույլ հրապարակումները հույս են տվել, որ ԱՄՆ-ը կշարունակի ընդլայնողական քաղաքականությունը, իսկ այդ պարագայում ոսկին ավելի հուսալի հանգրվան է դառնում կապիտալի համար: