
Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 46/10 շենքում նկատվել է օձ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատը: Ժամը 17.00-ին շենքի 3-րդ հարկի ծխատարում հայտնաբերվել է մոտ 1 մ երկարությամբ օձ եւ վնասազերծվել: