ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Սյունէ Համբարձումյանի

Նախ՝ Երեւանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեի հաշվին գույք է ձեռք բերում՝ մայրաքաղաքի փողոցներում տեղադրելու համար, ապա հետեւողական չի լինում պահպանման հարցում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ կալանավորված անձինք իրավունք ունե՞ն տեսակցություններ ունենալ իրենց հարազատների, ազգականների եւ այլ անձանց հետ:

Հրաչ Գեւորգյան (49 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այ՛ո, համաձայն «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի Հ.15-ի՝ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ տրամադրվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Քննության շահերից ելնելով՝ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ այդ մասին գրավոր իրազեկելով կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն՝ մինչեւ երեք ժամ տեւողությամբ:

«Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական բռնություն գործադրել, ինչպես նաեւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողություններ իրականացնել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք հնարավոր է փոխել սոցիալական փաթեթի հաշիվը:

Լարիսա Մանուկյան (38 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում՝ նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք՝ պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Սոցիալական փաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ՝ հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ սոցիալական փաթեթի հաշվին: Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն, սակայն թույլատրվում է կատարել կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ:




Լրահոս