Սերգեյ Կովալյովը ժամանակից շուտ հաղթանակ տարավ Ժան Պասկալի հետ ռևանշ մենամարտում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսածանրքաշային (մինչև 79,4 կգռ) կարգում WBA, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ռուս Սերգեյ Կավալյովը (29-0-1, 26 նոկաուտ) պաշտպանեց իր տիտղոսը` ռևանշում հաղթելով կանադացի նախկին չեմպիոն Ժան Պասկալին (30-4-1, 17 նոկաուտ):

Ի տարբերություն 2015թ.-ի նախորդ մենամարտի, որն ավարտվել էր Սերգեյի հաղթանակով 8-րդ ռաունդում, Պասկալը բաց մենամարտ չէր վարում: Այս անգամ, մենամարտելով բացառապես երկրոդ համարով, Ժանն ակնհայտորեն սպասում էր մրցակցի գործողություններին` հույսը դնելով սուր հակահարվածների վրա:

Սակայն Ժանի մարտավարությունն աշխատեց միայն առաջին երեք ռաունդում: Ինչպես պարզվեց դա եղավ կանադացու կարապի երգը: Հետագա ռաունդներում նա ոչինչ չէր անում բացի Կավալյովի հարձակումներից պաշտպանվելուց: Արդյունքում մրցավարն ավելի մեծ համբերություն ցուցաբերեց, քան մրցակցի գլխավոր մարզիչ Ֆրեդդին, ով դադարեցրեց խաղը  ութերորդ ռաունդում:




Լրահոս