
“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ հունիսի 3-ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը նախորդ նստաշրջանի համեմատ աննշան չափով՝ 0.06%-ով նվազել է և կազմել է 417.25 դրամ (շաբաթ օրը փոխարժեքը 417.48 դրամ էր)։ Բորսայում վաճառվել է 4 միլիոն 200 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը միջինում կազմում է 416 դրամ, վաճառքինը՝ 419 դրամ: