Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր անմեղսունակ ճանաչելով՝ պատժի կրումից ազատեց Վրեժ Գալստյանին և ուղարկեց հարկադիր բուժման։ Դատաբժշկական՝ ավելի վաղ արված և դատարանին ներկայացված եզրակացությամբ ևս, նա անմեղսունակ է:
Մարտի 22-ին Վրեժ Գալստյանը դանակով զինված ներխուժել էր Ազգային Ժողովի բակ, անվտանգության աշխատակիցները կրակել էին նրա ուղղությամբ և վիրավորել:
Մասիս քաղաքի Նոր Թաղի 25-ամյա բնակիչը նախկինում դատապարտված չի եղել: Հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում : Հանցանք կատարելուց մեկ ամիս առաջ էր դուրս գրվել հոգեբուժարանից:
Եթե հիվանդութունը չլիներ, Վրեժին հավանաբար կտեսնեինք ոստիկանության համազգեստով: Մի ժամանակ երազել է ոստիկան դառնալ:
Ազգային Ժողովում միջադեպից մի քանի ժամ անց մայրը նրա մասին ՇԱՆԹ/Հորիզոնին պատմել էր.”Տնից դուրս ա եկել ջղայնացած, իջավ բակ, հետո եկավ ասեց՝ սաղ հայ ազգը սենց ա…”։
shanttv .com