
Հայաստանի Բնապահպանության նախարարությունը հունիսի 5-9-ը հայտարարում է բնապահպանական շաբաթ՝ նվիրված Բնապահպանի միջազգային օրվան:
Տոնի շրջանականերում նախատեսվում է մամուլի ասուլիսներ Երեւանի մամուլի ակումբներում, հանդիսավոր միջոցառումներ Հայաստանի մարզերում` Բնության հատուկ պահպանվող տարածքներում: Միջոցառումների շրջանակներում Տեղի կունենան լուսանկարչական մրցույթներ, ցուցահանդեսներ, մաքրման աշխատանքներ, էկոկրթական դասընթացներ: