Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ցանկանում է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես» ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»ն: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆն հայտարարել է, որ ՌԴ ավիացիոն ուժերին պատկանող Սու34 ինքնաթիռը հունվարի 29-ին խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Անկարայում ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Իգոր Միտյակովը հաստատել է դեսպանի և թուրքական արտաքին գերատեսչության ներկայացուցչի հետ հանդիպման իսկությունը, սակայն մանրամասներ չի ներկայացրել:
«Երեկ ռուսական ինքնաթիռը խախտել է մեր օդային սահմանը: Նման անպատասխանատու քայլերը, որոնց մեջ մենք ճգնաժամի խորացում ենք նկատում, ձեռնտու չեն ոչ ՌԴին, ոչ ՆԱՏՕՌԴ հարաբերություններին, ոչ էլ աշխաարհին, դրանք միայն սպառնալիք են պարունակում: Երեկ այս նկատառումները ներկայացվել են Անկարայում ՌԴ դեսպանին: Ես միաժամանակ ԱԳ նախարարին հանձնարարել եմ կապվել ռուսական կողմի հետ և հայտնել, որ ես անձամբ ուզում են խոսել ՌԴ հարգարժան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր դեսպանը տեղեկացրել է, որ այդ տեղեկատվությունը հաղորդվել է ռուսական կողմին, սակայն մինչև այս պահը մենք պատասխան չենք ստացել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էրդողանը: