
Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի բացառում կարիերայի ընթացքում ակումբը փոխելու տարբերակը: 27-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:
«Դժվար է ասել` կխաղամ ես «Բավարիա»-ի կազմում մինչև կարիերայի ավարտը: Ես պրոֆեսիոնալ եմ և գիտեմ, թե ինչպես են շատ խաղացողներ նման բաներ ասել, իսկ հետո մարզիչ է փոխվել, որին նրանք այնքան էլ պետք չեն եղել, կամ էլ շատ եկամտաբեր առաջարկ են ստացել: Ամեն դեպքում ես ինձ շատ լավ եմ զգում Մյունխենում», ասել է Լևանդովսկին, փոխանցում է Die Welt am Sonntag-ը:
Այս մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայի 17 խաղերում դարձել է նույնքան գոլի հեղինակ: