Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ կփորձի գերազանցել Գերդ Մյուլերի ռեկորդը, ով Բունդեսլիգայի 1971/72 մրցաշրջանում 40 գոլի հեղինակ էր դարձել: Օբամեյանգը նաև ընդգծել է, որ իրեն չի անհանգստացնում Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու արդյունավետությունը:
«Մինչ Մյուլերի ռեկորդն ինձ դեռ 20 գոլ է անհրաժեշտ: Դժվար կլինի, բայց ֆուտբոլում ամեն ինչ էլ լինում է: Ինձ ընդհանրապես չի անհանգստացնում, թե Լևանդովսկին որքան գոլ է խփել: Կարևորն այն է, որ ես կարողանում եմ օգնել իմ թիմին և միավորներ հավաքել, իսկ գոլերը կհաշվենք մրցաշրջանի վերջում», ասել է Օբամեյանգը. փոխանցում է Ruhr Nachrichten-ը:
Նշենք, որ Օբամեյանգն այս պահին գլխավորում է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների մրցաշարային աղյուսակը` 20 գոլ 19 խաղում: Լևանդովսկին 17 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ և գտնվում է երկրորդ հորիզոնականում: