ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի «Գոլդեն փելես» հյուրանոցում երեկ տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ղեկավարած «Երեւա՛ն, իմ սեր» հիմնադրամի նիստը: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նիստի մասնակիցների թիվը բավական շատ է եղել՝ մոտ 100 հոգի: Իսկ քննարկման հիմնական թեման եղել է հիմնադրամի առաջիկա գործունեությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ցանկանում է Երեւանում ինչ-որ բիզնես նախագիծ սկսել, ընդ որում, դա վերաբերում է բավական մեծ գումարների: Ու այդ ամենը նա փորձելու է անել հենց այս հիմնադրամի միջոցներով: Պատահական չէ, որ երեկ՝ առավոտյան էլ, Ա. Սարգսյանը եղել է կառավարական ամառանոցում, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը: Հավանաբար հենց այս հիմնադրամի հետ կապված հարցերը նա որոշել է համաձայնեցնել Ս. Սարգսյանի հետ: (տե՛ս էջ 3, 5)




Լրահոս