
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն իր անձնական բնակարանի համար անվտանգության աշխատակիցներ է վարձել: Հոլանդացի մասնագետը նաև իր համար ավելի անվտանգ բնակության վայր է փնտրում` անգլիական ակումբի երկրպագուների կողմից սպառնալիքներ ստանալուց հետո. հայտնում է Mirror-ը:
Այս առնչությամբ անգլիական ակումբը զերծ է մնացել մեկնաբանություններից: Այս պահի դրությամբ անգլիական ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Վան Գալին հաճախ են մեղադրում` ակումբի ոչ դիտարժան խաղի համար: