Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին «Կյեվո»-ի հանդեպ 4:0 տարած հաղթանակից հետո անդրադարձել է 12-րդ հաղթանակին: Ալեգրին կրկնել է Անտոնիե Կոնտեյի ձեռքբերումը, որի գլխավորությամբ «Յուվենտուսը» 12 խաղ անընդմեջ հաղթանակ էր տարել:
«Ես միայն կարող եմ ասել, որ խաղացողները դուրս են գալիս խաղադաշտ և հաղթում: Ես նրանց կարող եմ օգնել խորհուրդներով, բայց ինձ չեն հետաքրքրում ռեկորդները: Ես կտխերի, եթե 20 խաղ անընդմեջ հաղթանակ տանեի, սակայն տիտղոս չնվաճեի: Տիտղոսներն ամենակարևորներն են, իսկ արդյունքները` դրանք ձեռք բերելու ճանապարհը», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: