Ձյուդոյիստ Ժաննա Ստանկևիչը` միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը բրոնզե մեդալ է նվաճել European Judo Open Sofia միջազգային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Նայեկ Նորդմայերի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ստանկևիչը հաղթել է հոլանդացի Բրիգիթ Էնտեին: Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը զիջել է թուրք Այսե Արկային: Բրոնզե մեդալի համար պայքարում Ստանկևիչը առավելության է հասել գերմանացի Մարիա Էրտլիի նկատմամբ:

Բրոնզե մեդալից բացի Ժաննա Ստանկևիչը վաստակեց Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի վարկանիշային 40 միավոր:

European Judo Open Sofia միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 30-ին և կավարտվի 31-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս