Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչները դասալքության համար մահապատժի են ենթարկել իրենց 20 զինյալներին, փոխանցում է Indian Express պարբերականը:
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ դասալիքները ձերբակալվել են Մոսուլում: Նրանց փոխանցել են շարիաթի դատարան այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նրանք լքել են դիրքերը քաղաքի արևմտյան հատվածում:
Դատարանը որոշում է ընդունել նրանց մահապատժի ենթարկելու մասին: Մահապատիժն իրականացվել է քաղաքի կենտրոնում ահաբեկչական խմբավորման զինյալների և հրամանատարերի ներկայությամբ:
Պարբերականի աղբյուրը հայտնում է նաև, որ մահապատիժը խուճապ է առաջացրել մյուս զինյալների շրջանում:
Թարգմանիչ` Քրիստինե Պողոսյան