Շվեյցարիայում պատրաստվում են ամսական 2500 եվրո վճարել քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսին Շվեյցարիայի քաղաքացիները քվեարկություն կանցկացնեն՝ ընդունել կամ չեղարկել քաղաքացիներին ամսական 2500 ֆրանկ (մոտ 2500 եվրո) վճարելու մասին առաջարկը: Ընդ որում, երեխաները կստանան 625 ֆրանկ: Նշված գումարը կստանա յուրաքանչյուրը՝ անկախ նրանից՝ աշխատում է, թե՝ ոչ:

Եթե այս նախաձեռնությունը հաստատվի, ապա Շվեյցարիան կդառնա առաջին երկիրը, որտեղ մարդկանց մինիմալ ամսավճար է երաշխավորվում. գրում է Independent-ը:

Demoscope ընկերությունը հարցում է անցկացրել, և հարցվածներից միայն 2%-ն է ասել, որ մտադիր է ազատվել աշխատանքից, եթե ստանան այդ վճարները: Հարցմանը 1076 մարդ է մասնակցել:




Լրահոս