ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից տեղեկացավ, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզի կարկտահարված համայնքների բնակիչներին դրամական օգնություն ցուցաբերելու համար «Դուստր Մարիաննա» կաթնամթերքի ընկերությունը փոխանցել է 500 հազ. դրամ, «Ապավեն» ՍՊԸ-ն՝ 1 մլն դրամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ 300 հազ. դրամ, «Բարսիս» ՍՊԸ-ն՝ 1 մլն դրամ, ՀՀ ոստիկանությունը՝ 20 մլն 18 հազ. դրամ, «Զիգզագ» խանութների ցանցը՝ 200 հազ. դրամ, «Տուրիստ ՖՄԿ»-ն՝ 100 հազ. դրամ, քաղաքացի Սարգիս Սահակյանը՝ 100 հազ. դրամ: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած գյուղացիների համար ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ֆինանսական օժանդակության համար հաշվեհամար էր բացել: Կարկուտից տուժել էին շուրջ 46 համայնքներ, եւ կառավարությունը հաշվարկել էր, որ համայնքները 20-25 միլիարդ դրամի վնաս են կրել:

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ «ԲԵՆԹԼԻ»-Ն
Երեկ «Հետք»-ում հրապարակվել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այդ առիթով Կճոյանը «Առաջին լրատվական»-ին ասել է. «Դա սուտ է, հերքում եմ դա: Ես չունեմ, չունեմ, չունեմ: Կեղծիք ա, կեղծիք, եւ վերջ»: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա նրա մամլո խոսնակ Հարություն Բերբերյանն ասել է, թե վարչապետն ունեցվածք չունի որեւէ օֆշորային գոտում: Ի դեպ, Տ. Սարգսյանը հայտարարել է, թե այդ կապակցությամբ պատրաստվում է դիմել դատախազություն:

ՆԱԽԱՐԱՐԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ Զաքյան փողոցում 11 OS 010 համարանիշով Volkswagen ավտոմեքենան, խախտելով երթեւեկության կանոնները, բախվել է ՀՀ արդարադատության  նախարար Հրայր Թովմասյանի  ծառայողական՝ 007 LL 55 համարանիշով Toyota Camry ավտոմեքենային: Ինչպես վթարի ենթարկված ավտոմեքենաների վարորդները, այնպես էլ արդարադատության նախարարը մարմնական վնասվածքներ չեն ստացել: Վթարից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է ՀՀ կառավարության նիստին:

ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
«Այս կյանքում ոչինչ չի բացառվում, բացառվում է իմ վերադարձը, իսկ «Արմավիա»-ն կարող է վերադառնալ։ Ես այլեւս չեմ ուզում ավիացիայով զբաղվել, դա անշնորհակալ գործ է, անգամ եթե պայմանները փոխեն։ Կարծում եմ՝ առանց ինձ էլ «յոլա» կգնան, իսկ ես ինձ ավելի հանգիստ բիզնես կգտնեմ»,-անդրադառնալով ավիացիայի ոլորտ իր վերադարձին` «Իմեդիա»-ին ասել է «Արմավիա»-ի սեփականատեր Միքայել Բաղդասարովը:




Լրահոս