«Ծառայությունների ոլորտում, նախորդ տարվա հետ համեմատ, եւս արձանագրվել է աճ… տարվա արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 25 տոկոս: Պետպատվերի շրջանակներում հազարավոր մարդիկ անվճար բուժօգնություն են ստացել»:
Լավ, այս մարդիկ չհոգնեցի՞ն իրենց պոպուլիստական ուղեղալվացումներով, ինչ-որ աճերի մասին խոսելով: Մեր երկրում տնտեսական ցուցանիշները տարեցտարի աճում են, եւ տարեցտարի մարդիկ գնալով ավելի վատ են ապրում: Հավանաբար տնտեսակազմաքանդիչ վարչապետն իր թիմով հաշվարկների այլ մեխանիզմներ է կիրառում, օրինակ՝ հաշվում է աղքատության եւ արտագաղթի ծավալների աճը եւ դա ներկայացնում որպես տնտեսական աճ: Առավել տարօրինակն այն կլինի, եթե հանկարծ պարզվի, որ այս երկրում կան մարդիկ, որոնք այս թվերին հավատում են, քանի որ դրանց հավատալը նույնն է, ինչ հավատալ Տիգրան Մուկուչյանի կամ Ահարոն Ադիբեկյանի թվերին: