Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Յուվենտուս»-ում, կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», վստահեցնում է Don Balon-ը:
Աղբյուրի տվյալներով, 27-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստի գործակալն արդեն բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ կիսապաշտպանը կարիերան կարող է շարունակել «Ատլետիկո»-ում:
Ընթացիկ մրցաշրջանում Կուադրադոն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, դարձել երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: