ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ հարձակվող Էզեկիել Լավեսին ընթացիկ մրցաշրջանը կավարտի իր թիմում: Մասնագետը չի բացառել, որ փարիզյան ակումբը կփորձի նոր պայմանագիր ստորագրել արգենտինացի ֆուտբոլիստի հետ:
«Մենք Լավեսիի հետ եղել ենք մաքուր և արդար: Որպեսի Լավեսին հեռանա, պետք է տեղի ունենա երկկողմանի համաձայնություն: Պարզ է, որ դա տեղի չի ունեցել և նա կմնա մեզ մոտ: Լավեսիի հետ պայմանագիրն ավարտվում է հունիսին», – ասել է Բլանը: