Շակիրան դարձավ 39 տարեկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիացի երգչուհի Շակիրան այսօր դարձավ 39 տարեկան: Նա ծնվել է 1977 թվականի փետրվարի երկուսին:  Երաժշտական գործունեությունը սկսել է Կոլումբիայում ու 1990-ական թվականների սկզբներին։ Մեծ ճանաչում է ստացել հատկապես 2000-ական թթ. սկզբին։ Երգչուհու անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «երախտապարտ» (արաբ․՝ شاكِرة‎‎ šākira), իսկ հինդիից` «լույսի աստվածուհի»։

35055757

Շակիրան ծնվել և մեծացել է Կոլումբիայի Բարանկիլյա քաղաքում։ Սկսել է ելույթներ ունենալ դեռ դպրոցական տարիներից` հետաքրքրություն ցուցաբերելով լատինաամերիկյան ու արաբական երաժշտության նկատմամբ։ Իր առաջին ստուդիական ալբոմները` Magia և Peligro, Շակիրան թողարկել է 1990-ական թվականներին, որոնք նրան մեծ շահույթ չբերեցին։ Սակայն նա մեծ ճանաչում ձեռք բերեց Լատինական Ամերիկայում իր դեբյուտային` Pies Descalzos (1996) գլխավոր լեյբլի ու չորրորդ` Dónde Están los Ladrones (1998) ալբոմի շնորհիվ։

Shakira

Շակիրան բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում` հինգ «MTV Video Music Awards», երկու Գրեմմի, ութ «Լատինական Գրեմմի», յոթ Billboard Music Awards, քսանութ «Billboard Latin Music Awards», ինչպես նաև ներկայացվել է «Ոսկե Գլոբուս»ի։ Նա իր աստղն ունի Հոլիվուդի փառքի ծառուղում և մեկն է բոլոր ժամանակների ամենաշատ ալբոմներ վաճառած արտիստներից. նրա ալբոմներից վաճառվել է ավելի քան 70 միլիոն օրինակ (այլ տվյալներով` ավելի քան 60 միլիոն ձայնագրություններ) ամբողջ աշխարհում։ Շակիրան՝ որպես աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանցից մեկը, Ֆորբսի ցանկում ընդգրկվել է 2013 և 2014 թվականներին։

shakira-190114-1




Լրահոս