Տիգրան Սարգսյանն այսօր ստանձնեց «միութենական վարչապետի» պաշտոնը. ինչ դեր կունենա նա ԵՏՄ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ից Տիգրան Սարգսյանը ստանձնել է «միութենական վարչապետի» պաշտոնը: ԵՏՄ գործադիր մարմինը՝ հանձնաժողովը, ահռելի մի կառույց է, որը բաղակացած է շուրջ 1200 հոգանոց աշխատակազմից:

Ըստ Armlur.am-ի տեղեկությունների` Տիգրան Սարգսյանի ուղիղ ենթակայության տակ են անցել հանձնաժողովի ֆինանսական, իրավական, բարձր տեխնոլոգիաների, արարողակարգի և կազմակերպչական դեպարտամենտները, ինչպես նաև գործերի կառավարությունը: Մնացած լիազորությունները բաշխվելու են 10 նախարարների միջև, ովքեր ունեն իրենց անձնական աշխատակզմերն ու գործունեության ոլորտները:

Տիգրան Սարգսյանը ԵՏՄ հիմնական բանակցողն է լինելու Իրանի, Չինաստանի, Վիետ- Նամի, Իսրայելի և բոլոր այն պետությունների հետ, որոնք ցանկանում են միանալ ԵՏՄ-ին կամ ունենալ հատուկ առևտրային ռեժիմներ: ՀՀ նախկին վարչապետն այս պաշտոնը ստանձնել է 4 տարի ժամկետով:




Լրահոս