Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Պատգամավոր Վահան Բաբայանը, ով հանդիսանում էր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօրվանից դադարում են իր լիազորությունները:
Նրա խոսքով` դա կապված է նոր նստաշրջանի հետ, և պետք է ընտրեն նոր նախագահ: Մինչ այդ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր այժմյան արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: