ՀԱՐՑ. Եթե անձը Գերմանիայի դեսպանության կողմից ստացել է շենգեն վիզա, ապա նա կարո՞ղ է այդ վիզայով մեկնել շենգենյան այլ երկրներ: Արդյո՞ք որեւիցե խնդիր չի առաջանա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛: Անձը կարող է վիզայի ժամկետի սահմանում այցելել ցանկացած շենգենյան երկիր: Բայց այս դեպքում պետք է ներկայացնել, որ հիմնական նպատակակետ երկիրը (ամենաերկար կացության երկիրը) պետք է լինի այն երկիրը, որի դեսպանությունից քաղաքացին վիզա է ստացել: Պետք է նկատի ունենալ, որ վիզայի առկայությունը դիմողին երկիր մուտք գործելու ավտոմատ իրավունք չի տալիս, եւ վիզա ստանալուց հետո սահմանին նա պետք է ապացուցի, որ ապահովում է շենգենյան սահմանային կոդեքսի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության նախապայմանները:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչքան էլ պատասխանում հստակ նշված է, որ դիմողը կարող է հանգիստ մի երկրից մյուսը մեկնել, բայց քիչ չեն դեպքերը, երբ նրանք ստիպված են լինում անցնել թղթաբանական թոհուբոհի միջով` վերջնական թույլտվություն ստանալու համար: