
Բրյուսելում Բելգիայի և Ֆրանսիայի կառավարություններն ահաբեկչության դեմ պայքարի հարցով գագաթնաժողով են անցկացնում. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով RTBF հեռուստառադիոընկերությանը:
Բանակցություններին մասնակցում են 2 երկրների վարչապետերը, ներքին գործերի և արդարադատության նախարարները:
Ակնկալվում է, որ կողմերը կներկայացնեն նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների հետաքննության ընթացքի նախնական արդյունքները, որին ներգրավված են եղել, մասնավորապես, արաբական ծագմամբ բելգիացիները: Քննարկվել է նաև միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը:
Հեռուստառադիոընկերության տվյալների համաձայն՝ բելգիացիները մտադիր են ֆրանսիական կողմին առաջարկել թույլ տալ 2 երկրների ոստիկաններին վտանգավոր հանցագործների միջսահամանային հետապնդում իրականացնել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան