ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդյո՞ք կարելի է սոցիալական փաթեթի գումարով ապահովագրել ամբողջ ընտանիքը: Եվ խնդրում եմ ասել՝ բազային փաթեթով ծածկո՞ւմ են արդեն իսկ առկա հիվանդությունները:

Լիլիկ Մաթեւոսյան (51 տարեկան, դաշնակահարուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Լիլիկ Մաթեւոսյանի հացմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ սոցիալական փաթեթի ընդհանուր գումարը, այն է` 132.000 (հարյուր երեսուներկու հազար) դրամը, բավարար է ընտանիքի երեք անդամի ապահովագրելու համար (ներառյալ պետական ծառայողին): Պարզ թվաբանություն` 3×52.000=156.000, իսկ մեր ընկերությունը երեք հոգու ապահովագրությունը տրամադրում 132.000 դրամով: Ի դեպ, յուրաքանչյուր հաջորդ ընտանիքի անդամի համար հարկ կլինի վճարել արդեն ոչ թե 52.000 (հիսուներկու հազար) դրամ, այլ ընդամենը 40.000 (քառասուն հազար) դրամ:
Իսկ ինչ վերաբերում է բժշկական ծախսերին, ապա նշենք, որ սոցիալական փաթեթի ներքո տրամադրվող ծրագրերով բժշկական ծախսերը հատուցվում են անկախ հիվանդության առաջացման ժամանակից, այսինքն, եթե անգամ մինչ վկայագրի կնքումն առկա է որեւէ հիվանդություն, որը ներառված է ներկայացված ծրագրերի ծածկույթում, վկայագիրը կնքելուց հետո՝ 15-րդ օրվանից, կարող եք այն բուժել, եւ բուժման ծախսերը կհատուցվեն մեր ընկերության կողմից:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ գայթակղիչ պայմաններ են առաջարկում ապահովագրական ընկերությունները, միեւնույն է, շարքային քաղաքացիները դրանից էապես չեն օգտվում: Օրինակ՝ այս կամ այն ապահովագրական ընկերությունը կարող է սոցփաթեթի շրջանակներում կատարվող ծախսերից հոգալ միայն վիրահատության ծախսը՝ մնացածը թողնելով հիվանդի վրա:




Լրահոս