Շտապ հաղորդագրություն` «Երևան սիթի»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Համացանցում մի քաղաքացի, որը ներկայացել էր Լիդա Վարդանյան անուն ազգանունով, անհասկանալի շահագրգռվածությամբ ակնհայտորեն ֆոտոմոնտաժ է արել խտացրած կաթի տուփի վրայի երկնագույն թուղթը եւ հայտարարում է, թե «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված վաճառքի ոչ ենթակա խտացրած կաթ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա եւ մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել եւս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով:

Ողջունելով մամուլի ազատությունը և բազմաբովանդակ լրատվամիջոցների առկայությունը մեր երկրում, այնուամենայնիվ, ցանկանում ենք հայտնել, որ սուտ տեղեկություն տարածած իրենց լրատվամիջոց համարողների հրապարակումներով արդեն զբաղվում են մեր իրավաբանները: Ակնհայտ զրպարտչական բնույթի նյութ տարածելու համար պետք է պատասխանատվություն կրեն բոլորը. Խոսքի ազատությունն առաջին հերթին պետք է պատասխանատվություն ենթադրի: Փողոցային մակարդակի բամբասանքներ տարածելը հարիր չէ լրատվամիջոցներին:

«Երևան սիթին» եղել և մնում է իր հաճախորդներին հավատարիմ՝ մատուցելով բացառապես որակյալ և օրինակելի ծառայություն: Շնորհակալություն՝ մեր ցանցից օգտվելու համար»:




Լրահոս