«Իսլամական պետություն»-ը նոր տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Արևմուտքի երկրներին: ԻՊ գրոհայինը թվարկում է այն երկրները, որտեղ հարձակումներ են իրականացվել, փոխանցում է The Guardian-ը:
Ֆրանսերենով ԻՊ գրոհայինը նախազգուշացնում է, որ Արևմուտքին ահաբեկչական նոր հարձակումներ են սպասվում, որոնք կստիպեն «մոռանալ Փարիզն ու սեպտեմբերի 11-ը»:
Ծայրահեղականի խոսքով՝ ԻՊ-ը պատրաստվում է միավորել Պիրենյան թերակղզին, իսկ Պորտուգալիայում և Իսպանիայում սարսափելի հարձակումներ են սպասվում, քանի որ մոտ 500 տարի այդ հողերից արտաքսել են մուսուլմաններին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան