«Այլընտրանք Գերմանիայի համար» եվրասկեպտիկների կուսակցության առաջնորդ Ֆրաուկե Պետրին առաջարկել է կրակ բացել անօրինական սահմանը հատող ներգաղթյալների ուղղությամբ, գրում է Mannheimer Morgen-ը:
Պարբերականը նշում է, որ սահմանապահներն իրավունք ունեն զենք կիրառել սահմանն անօրինական հատելու դեպքում: Պետրին համարում է, որ նման միջոցները կդադարեցնեն ներգաղթյալների հոսքը, ովքեր Գերմանիա են ներթափանցում Ավստրիայից:
«Զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է»,-ասել է նա պարբերականի հարցազրույցում:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մերձավոր Արևելքից փախստականների հոսք է կանխատեսել՝ անկախ ԵՄ ջանքերից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան