Իջեվանի հրշեջ փրկարարները հայտնաբերեցին 26 ամյա երիտասարդի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ Առավոտյան 08:40-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ փրկարարները, գյուղացիների օգնությամբ հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 26 ամյա Արտյոմ Խալաթյանի դին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում կառուցվող Խաչաղբյուր 2 փոքր ՀԷԿ-ի շին հրապարակում աշխատանքներ կատարելու ժամանակ հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել էր էքսկավատորի վրա: Ողջ գիշեր, հսկայական ժայռաբեկորը էքսկավատորի վրայից հեռացրել են հատուկ մուրճի և “զուբիլի” օգնությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:




Լրահոս