Ուկրաինայի իշխանությունները չեն պլանավորում մասնակցել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Այս մասին հայտարարել են երկրի պաշտպանության նախարարությունում:
Այսպիսով Ուկրաինայի ՊՆ-ն մեկնաբանել է արևմտյան ԶԼՄ-ների տարածած համապատասխան հաղորդագրությունը:
«Արևմտյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունն այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը մասնակցում են Սիրիայում ԻՊ դեմ պայքարին, հիբրիդային պատերազմի և ապատեղեկատվության հերթական օրինակն են»,-ասվում է երկրի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապատեղեկատվությունը տարածել է բրիտանական Independent պարբերականը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան