Սուրեն Խաչատրյանի որդին եվ թիկնապահը կալանավորվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզպետի տան մոտ հունիսի 2-ին սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձինք կալանավորվել են: Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում ձեւավորված քննչական խմբի ղեկավարի կողմից հունիսի 3-ին որոշումներ են կայացվել Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին եւ Տիգրան Սուրիկի Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդ. 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 112 հոդ. 1-ին մասերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանք առաջադրելու մասին:
Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Զ.Նիկողոսյանի եւ Տ. Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են, միաժամանակ մերժվել են վերջիններիս պաշտպանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները:




Լրահոս