
Ֆրանսիական Canal+ հեռուստաալիքը՝ չնայած Ուկրաինայի խնդրանքին, մտադիր է ցուցադրել Փոլ Մորեյրիի՝ «Հեղափոխության դիմակները» Մայդանի մասին ֆիլմը, գրում է Lifenews-ը:
Ուկրաինայի իշխանությունները համարում են, որ ֆիլմը խեղաթյուրում է երկրում 2014թ. տեղի ունեցած իրադարձությունները:
Premieres Lignes ընկերությունը հաստատել է այդ տեղեկությունը:
Canal+ հեռուստաալիքի կայքում ֆիլմի համառոտ նկարագրում ասվում է, որ այն 2014թ. փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության արդյունքն է: Մասնավորապես, խոսքը ԱՄՆ-ի կողմից աջակցվող աջակողմյան խմբավորումների և Օդեսայի մարտերի մասին է, որոնք կազմակերպվել են ուկրաինացի ազգայնականների կողմից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան