
Հունիսի 3-ին, ժամը 20.45-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տան տանիքի թիթեղները ուժեղ քամու հետեւանքով կախվել են. առկա է ընկնելու վտանգ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կախված թիթեղները ապամոնտաժել են եւ տեղափոխել անվտանգ տարածք: