«Հայկական շախմատի Դևիդ Բեքհեմ». CNN-ի անդրադարձը՝ Լևոն Արոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան CNN հեռուստաալիքն անդրադարձել է հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին՝ նրան անվանելով «Հայկական շախմատի Դևիդ Բեքհեմ»:

«Երբ Լևոն Արոնյանը քայլում է հարազատ Հայաստանի փողոցներով, նրան ողջունում են մարդիկ, ռեստորաններում նրան անվճար են սպասարկում, ծնողները նորածիններին նրա պատվին են անվանում: Արոնյանը արիտստ է: Նա շախմատիստ է, չորրորդը աշխարհում: Հետխորհրդային փոքր շախմատային երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է»:

Ահա այսպես է սկսվում Լևոն Արոնյանին նվիրված՝ CNN-ի հոդվածը:

CNN-ը մի պատմություն է մեջբերում, որը պատմում է Արոնյանը:

«Երբ կինս առաջին անգամ ժամանեց Հայաստան,մենք կանգնեցինք բենզալցակայանում, որտեղ ինձ ասացին. «Մենք չենք պատրաստվում գումար վերցնել ձեզանից»: Կինս շոկի մեջ էր»: CNN-ը նաև մեջբերում է Լևոն Արոնյանի կնոջ՝ ֆիլիպինցի շախմատիստուհի Արիանայի խոսքը:

CNN-ը գրում է նաև, որ շախմատը Հայաստանի դպրոցներում պարտադիր առարկա է:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի ղեկավարն է: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանն աշխարհում առաջինն է գրոսմայստերների թվով: Վերջին 5 օլիմպիադաներին հայկական թիմը 3 անգամ հաղթանակ տարավ՝ Լևոն Արոնյանի գլխավորությամբ»,-ասվում է CNN-ի հոդվածում:

CNN-ը պատմում է նաև, որ Հայաստանում շախմատի հանդեպ նման վերաբերմունքը սկսվում է 1960-ականներից՝ աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանից: «Բուռն անցյալ ունեցող երկրի համար, որը 20-րդ դարի ամենասարսափելի ցեղասպանություններից մեկն է վերապրել, շախմատն ազգային հպարտության աղբյուր է դարձել»,-հավելում է CNN-ը:




Լրահոս