Beeline-ը հայտարարում է «Որտե՞ղ ես» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ Beeline բջջային ցանցի այլ բաժանորդների գտնվելու ընթացիկ վայրի մասին` վերջիններիս համաձայնությամբ:
Ծառայությունն օգտակար է այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են տեղեկանալ, թե որտեղ է գտնվում իրենց երեխան, սիրելին կամ ծնողները: Ծառայությունը նաև կարող է օգտակար լինել, եթե հաճախորդը մոլորվել է կամ ցանկանում է իմանալ իր գտնվելու վայրը:
«Beeline-ի «Որտե՞ղ ես» ծառայությունը գեոլոկացիոն ծառայություն է, որի օգնությամբ հնարավոր է արագ տեղեկատվություն ստանալ հարազատ մարդու գտնվելու վայրի մասին` առանց նրան զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու: Ծառայությունն աշխատում է նույնիսկ ամենասովորական հեռախոսներով և չի պահանջում հատուկ կարգավորումներ: Բավական է, որպեսզի բաժանորդը համաձայնություն տա իր գտնվելու վայրի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Որտե՞ղ ես» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *999# USSD-հրահանգը: Բաժանորդի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու համար նախևառաջ անհրաժեշտ է ստանալ վերջինս թույլտվությունը։ Այս նպատակով ծառայությունը միացնելուց հետո, անհրաժեշտ է հավաքել *999# հրահանգը ծառայությունների մենյուն բացելու համար, այնուհետ ընտրել «Ավելացնել հեռախոսահամար» կետը և հետևել համակարգի ցուցումներին: Նշած հեռախոսահամարից թույլտվություն ստանալուց հետո հաճախորդները կարող են ուղարկել անսահմանափակ թվով որոնման հարցումներ` քարտեզի վրա փնտրվող բաժանորդի գտնվելու վայրի մասին տեղեկանալու համար: Փնտրման հրամանին ի պատասխան` հաճախորդը ստանում է SMS-ծանուցում փնտրվող բաժանորդի գտնվելու վայրի նկարագրությամբ և քարտեզի հղումով:
Եթե բաժանորդը չի ցանկանում, որպեսզի իր գտնվելու վայրի մասին տեղեկատվություն տրամադրվի, բավական է հարցման հաղորդագրությանը չպատասխանել: SMS-հարցումներ նույն հեռախոսահամարից նա այլևս չի ստանա:
«Որտե՞ղ ես» ծառայության օրական բաժանորդային վարձը 30 դրամ է: Այն ներառում է օրական մինչև 10 փնտրման հարցում ուղարկելու հնարավորություն: Օրական սահմանաչափը գերազանցող յուրաքանչյուր լրացուցիչ հարցման արժեքը 30 դրամ է:
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կայք: