Մոնսերատ Կաբալիեն՝ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 9-ին Երեւանում համերգ կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն: Հիմա արդեն հայտնի են մանրամասներ, որոնց համաձայն՝ օպերային երգչուհու հետ Ալ. Սպենդիարյանի անվան ակադեմիական թատրոնում հանդես կգա նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, ինչպես նաեւ մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը:
Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի նաեւ Մոնսերատ Կաբալիեի եւ մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:




Լրահոս