Փետրվարի 1-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Լ. Զուրաբյանը ներկայացրել է անցած հանրաքվեն եւ մատնանշել է, որ այն ամբողջությամբ կեղծվել է, այսինքն արժանացել է նույն ճակատագրին, ինչ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունցած համապետական ընտրությունները եւ հանրաքվեները: Քննարկվեց նոր ընտրական օրենսգրքի այնպիսի դրույթների ամրագրումը, որոնք թույլ կտան լուծել ընտրությունների օրինականության, վստահելիության, թափանցիկության հիմնախնդիրը:
Զուրաբյանը նշել է, որ այդ խնդրի համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական եւ քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել 2017թ. ԱԺ ազատ եւ արդար ընտրությունների անկցաման խնդրի լուծման ուղղված քննարկումները:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը եւ երկրորդ փոխներկայացուցիչ Դիրք Լորենցը: