Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կխաղա ինքն իրեն ընտանեկան արկածային ֆիլմում: Ֆիլմը կրում է «Արևի մյուս կողմում» (Beyond the Sun) անվանումը. փոխանցում է Variety-ն:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ կմասնակցի գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն Իտալիայում ընթացիկ տարվա առաջին կեսին:
Ինչպես նշում է պարբերականը, Հռոմի պապը խնդրել է կինեմատոգրաֆներին ստեղծել ֆիլմ, որով նա կկարողանա երեխաներին բացատրել Հիսուս Քրիստոսի ուղերձը: Նախագծի հիմքում ընկած կլինի Նոր կտակարանը: Գլխավոր հերոսները երեխաներ կլինեն, ովքեր կխորհրդանշեն առաքյալներին:
Ֆիլմից ստացված եկամուտները պլանավորվում է փոխանցել բարեգործությանը:
Հռոմի պապը երբեք չի հայտնվել մեծ էկրանին: Սակայն նա հաճախ է հանդիպում դերասանների հետ, քննարկում այս կամ այն նախագիծը: 2014թ. նա օրհնել է Դարեն Արոնոֆսկիի՝ «Նոյ» ֆիլմը, որում գլխավոր դերակատար է Ռասել Քրոուն: