Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Զիկա վիրուսը համաշխարհային մասշտաբի սպառնալիք է իրենից ներկայացնում: Այս մասին հայտարարվել է Ժնևում արտակարգ իրավիճակների հարցով կոմիտեի նիստի ժամանակ:
Փորձագետների գնահատականի համաձայն՝ վիրուսն արագ տարածվում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի տարածքում: Վիրուսի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի:
ԱՀԿ գործադիր տնօրեն Մարգարետ Չենը հայտարարել է, որ Զիկա վիրուսը հատուկ վտանգ է ներկայացնում հղի կանանց համար, քանի որ այն կարող է պտղի գենետիկ դեֆեկտ առաջացնել: Այն կարող է նաև նյարդաբանական խանգարումներ առաջացնել մեծահասակների մոտ:
Մոծակների խայթոցից փոխանցվող վարակը տարածվել է ողջ Լատինական Ամերիկայի մայրցամաքում, հատկապես տուժել են Բրազիլիան և Կոլումբիան: Զիկա վիրուսը նույնքան վտանգավոր է, որքան Էբոլա վիրուսը:
Վիրուսի վարակման առաջին դեպքի մասին հայտարարել են ԱՄՆ-ում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան