Իրանը հրաժարվել է ռուսական Տ-90 տանկեր գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը մտադիր չէ ռուսական Տ-90 տանկեր գնել: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:

«Երկրում տանկերի արտադրության հետ կապված իրավիճակը կարգավորվել է, և ներկա պահին մենք արտասահմանից տանկերի ձեռքբերման կարիք չունենք»,-հայտարարել է գեներալը: Այս մասին փոխանցում է իրանական ՄԵՀՐ գործակալությունը:

Ավելի վաղ՝ 2015թ. դեկտեմբերին, գեներալ Պուրդաստանը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը մտադիր են ռուսական Տ-90 տանկեր ձեռք բերել:

Նշվում է, որ այսօրվա դրությամբ Իրանի զրահապատ ուժերի հիմք են հանդիսանում Տ-72 տանկերը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս